«Էդ մե՞զ վրա եք ջղայնանում»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Մարտի 1-ի դեպքերից տուժողների իրավահաջորդներին վրդովեցրեց մեղադրվող կողմի փաստաբաններից մեկի դիտարկումը, որ տուժողների իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ։ Ու թեև փաստաբանի կողմից հնչեցված այս հայտարարությանը արձագանքելու կարիք չկար, սակայն տուժողների իրավահաջորդները ոչ միայն հակադարձեցին այս հայտարարությանը, այլև նրանցից մեկը սպառնալիք հնչեցրեց, որ եթե իրենց վիշտը չհարգեն՝ նրանք էլ կհայտնվեն իրենց օրին։
Այս հայտարարությունը վրդովեցրեց հակառակ կողմին և կողմերի աջակիցներն սկսեցին վիրավորանքներ հնչեցնել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը լռության կոչ արեց։
Ռոբերտ Քոչարյանը զարմացավ․
«Էդ մե՞զ վրա եք ջղայնանում»,- հարցրեց նա, ինչին դատավորը պատասխանեց, որ երկու կողմերին էլ վերաբերում էր իր նկատողությունը։
«Բայց մենք սկսեցի՞նք»,- ասաց Քոչարյանը և պահանջեց ձայնագրությունը՝ նշելով, որ տուժողների իրավահաջորդները սպառնալիք հնչեցրեցին ու իրենք սկսեցին վիճաբանել։
Մանրամասները՝ տեսանյութում