Պեպ Գվարդիոլան ցանկանում է գնել Իսկոյին
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Իսպանացի մասնագետը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել իր թիմը։
Նշվում է, որ Գվարդիոլայի տրանսֆերային առաջին թիրախը հենց Իսկոն է, ով նույնպես ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը։