Օմսկում 15-ամյա աղջիկը սիրեկանի հետ դանակահարել ու սպանել է իր մորը
Օմսկում 15-ամյա դպրոցականն իր 18-ամյա սիրեկանի հետ սպանել է իր մորը, ով իրենց գտել էր անկողնում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, երբ մայրն աշխատանքից շուտ է վերադարձել տուն և անկողնում գտել է նրանց։ 18-ամյա տղան վեճից հետո դանակով հարձակվել է կնոջ վրա, իսկ 15-ամյա աղջիկը մուրճով ու դանակով հարվածել է իր մորը։
Դանակից ստացած ավելի քան 30 վերքերից հետո կինը զանգահարել է ընկերուհուն և օգնություն կանչել։ Երիտասարդ զույգը ձերբակալվել է սպանության մեղադրանքով։