Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում (տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրառում արեց ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։
«Գրառում կատարեցի, գեներալ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ իմ ցավակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և համոզված եմ, որ գեներալի հիշողությունը կմնա Իրանի բարեկամների սրտերում և Իրանը կհաղթահարի այս ծանր փորձությունը»,- լրագորղների հետ զրույցում ասաց Վանեցյանը: