Իլոն Մասկի ընկերուհին լուսանկար է հրապարակել ու ակնարկել, որ հղի է
Կանադացի երգչուհի Քլեր Բուշը, ով հանդես է գալիս Գրայմս անունով, համացանցում հրապարակել է կիսամերկ լուսանկար, որում ակնարկել է, որ ինքը հղի է Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկից։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։Լուսանկարում երգչուհու որովանին նկարված է երեխա։ Հրապարակումից որոշ ժամանակ անց ինստագրամը հեռացրել է լուսանկարը, քանի որ այն ունեցել է էրոտիկ բնույթ։
Որոշ ժամանակ անց նա այլ լուսանկար է հրապարակել, որում իր ստինքները փակ են եղել։ Հիշեցնենք, որ Իլոն Մասկն ու Գրայմսը միասին են 2018 թվականից։