Կիևում նշում են, որ Թեհրանում կործանված ինքնաթիռը կարող է խոցված լինել ռուսական հրթիռից
Իրանում աշխատող ուկրաինական պատվիրակության անդամները, ովքեր եկել են կործանված ինքնաթիռի հետաքննության գործերով, տեղում ցանկանում են գտնել ռուսական հրթիռի հետքեր, որն, ըստ ուկրաինական կողմի, կարող է հանդիսանալ ինքնաթիռի կործանման պատճառ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ ուկրաինական կողմի՝ ինքնաթիռի կործանման պատճառ կարող է հանդիսանալ ռուսական «Տոր» հրթիռի արձակած կրակոցը։
Հիշեցնենք, որ Թեհրանից Կիև թռչող ինքնաթիռը կործանվեց հունվարի 8-ին, ինչի հետևանքով եղավ 176 զոհ։.