«Բազմոցին պառկած մարդու աղքատությունը Կառավարությունը չի հաղթահարելու»․ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարությունը միկրոբիզնեսն ազատել է հարկերից, ահա ստեղծված է ձեզ համար այն դաշտը: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։
«Ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ պետք է ձեզ որոշակի գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետև այդպես հնարավոր չի լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որ դուք ձեր սեփական մտքով, նախաձեռնությամբ, հնարավորություն ունենաք վաստակել ձեր օրվա հացը»,- ասաց Փաշինյանը։
Նրա որակմամբ՝ սա է կառավարության բանաձևը․
«Էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։