ՀՀԿ-ականները գրառում են արել Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին»,- գրել է նա։
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Իրանի դեսպանատուն են այցելել Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը։