«Բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները»․ Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը՝ Սիրուշոյին
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է երգչուհի Սիրուշոյին ծննդյան 33-ամյակի առթիվ․
«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛...հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում:
Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:
Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց:
Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո»: