Ոստիկանները չթույլատրված ժամի հրավառություն կազմակերպած անձի են հայտնաբերել (տեսանյութ)
Հունվարի 2-ին, ժամը 23․40-ին, Վայքի ոստիկանները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու հատականիշներով։
Ոստիկանությունը կրկին հորդորում է պահպանել հասարակական կարգը, լռությունն ու գիշերային անդորրը։