«Ինտեր»-ը հետաքրքրված է Քրիստիան Էրիկսենի ծառայություններով
«Քրիստիան Էրիկսենը կարևոր և հետաքրքիր ֆուտբոլիստ է» ասել է իտալական «Ինտեր»-ի տնօրեն Ջուզեպպե Մարոտան։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Միլանյան ակումբի ղեկավարն այս խոսքերով հաստատել է այն լուրերը, որ իրենց թիմը հետաքրքրված է Էրիկսենի ծառայություններով։ Նշվում է, որ դեռևս Էրիկսենի ու իտալական թիմի միջև ոչ մի կապ չի եղել։
Ընդգծենք, որ Էրիկսենի ծառայությւոններով հետաքրքրված է նաև «Մադրիդի Ռեալ»-ը։