Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել «Ինտեր»
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Ժիրուի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը։
Դեռևս չի նշվում, թե ինչ առաջարկ առաջիկայում կանի իտալական ակումբը Ժիրուի համար։ Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք ֆրանսիական ակումբներ։