«Ինտեր»-ի հարձակվողի համար կպայքարեն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն
Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն։
Իսպանական երկու ակումբները պայքարում են արգենտինացու համար։ «Ռեալ»-ը պատրաստ է մոտ 110 միլիոն եվրո վճարել Մարտինեսի համար։ Միլանյան ակումբն էլ իր հերթին պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մարտինեսին։
Ընդգծենք, որ Իկարդիից հետո Մարտինեսը դարձավ «Ինտեր»-ի հարձակման առաջատարը։