Դիրքորոշումը նույնն է. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ․ ԱԽՔ
ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար: