«Միլան»-ը վաճառքի է հանել Սուսոյին
«Միլան»-ը վաճառքի է հանել իր հարձակվողական ոճի կիսապաշտպան Սուսոյին։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Այս որոշումն իտալական ակումբի ղեկավարները կայացրել են՝ հաշվի առնելով այս տարի նրա անհաջող ելույթները։
Իսպանացին միլանյան ակումբ է եկել 2015 թվականին «Լիվերպուլ»-ից՝ 1,3 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա 16 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։