«Ես չգիտեմ՝ որ համերգի մասին եք ինձ հետ խոսում»․ Էրիկի մենեջերը՝ Լոս-Անջելեսի չեղարկված համերգի մասին
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում տեղեկատվություն է տարածել, որ երգիչ Էրիկ Կարապետյանի մենահամերգը Լոս-Անջելեսում չեղյալ է համարվել։ Ըստ օգտատիրոջ՝ ամերիկահայերը վերադարձրել են գնված տոմսերը, քանի որ վերջինս ստորագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։
NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել Էրիկ Կարապետյանի հետ։ Հեռախոսակապով մեզ միացած զրուցակիցն ասաց, որ ինքը Էրիկ Կարապետյանի մենեջերն է։
Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրն այդ մասին, թե արդյոք Լոս-Անջելեսում չեղյալ համարվե՞լ է Էրիկ Կարապետյանի համերգը։
«Կներեք, բայց ես ինտերվյու չեմ տալիս»,- պատասխանեց նա։
Դիտարկմանը, որ պարզապես ուզում ենք հստակեցնել՝ նման եղե՞լ է, թե՞ ոչ, մենեջեր ներկայացած մեր զրուցակիցը պատասխանեց․
«Տեղյակ չեմ, ես չգիտեմ՝ որ համերգի մասին եք ինձ հետ խոսում»։
Նորից կրկնեցինք, որ Լոս-Անջելոսում կայանալիք մենահամերգի մասին է խոսքը, որից հետո նա կրկին պնդեց, որ ինտերվյու չի տալիս։