Հայտնի է Իրանում ինքնաթիռի վթարի նախնական պատճառները
Իրանի իշխանությունները հայտնել են Boeing 737 ինքնաթիռի վթարի նախնական պատճառները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարը տեղի է ունեցել շարժիչի բոցավառման արդյունքում։
Վթարից անմիջապես հետո մի շարք վերլուծաբաններ շտապեցին սա կապել Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարման հետ, սակայն Ուկրաինայում գտնվող Իրանի դեսպանատանը նշեցին, որ ահաբեկչության վարկածը չի համապատասխանում իրականությանը։
Ընդգծենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր՝ Օման այցելությունը ու վերադարձել Կիև։