Խոշոր ավիավթար Իրանում. Ուկրաինական ինքնաթիռի բոլոր 180 մարդիկ մահացել են
Թեհրանից Կիև թռչող ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Reuters լրատվական գործակալությունից:
Boeing 737 ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 13 անդամներ: Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են:
Ըստ նախնական տեղեկությունների ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: