Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Պինդ բռնվեք, բան եմ ասում․ Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում բացատրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումներով եւ հետեւաբար այն չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի օրենքի ոդիսականը

Ժողովուրդ ջան, պինդ բռնվեք, բան եմ ասում:

Պարզվում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը, որը տակնուվրա է արել երկիրն ու աշխարհը, գոյություն չունի: Կհարցնեք, թե ո՞նց: Ասեմ: Գոյություն չունի, քանի որ այդ օրենքն ընդհանրապես չի ընդունվել, ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Հանգամանք, որը փաստաթղթավորված է եւ որը ապացուցելու համար համակարգչի դիմացից հեռու գնալ պետք չէ:


Եվ այսպես, այն որ կառավարությունը ապաշնորհ է, չունի անգամ երկու հոդվածանոց նորմալ օրենք գրելու ունակ մարդիկ, ցանկացած աշխատանք կատարվում է փնթի ու անհետեւողական, դարձել է հանրահայտ փաստ, հետեւաբար ապացուցման կարիք չունեցող: Բայց երբ խոսքը այսօրվա իշխանությունների համար կենաց-մահու նշանակություն ունեցող հարցի մասին է, ապա կարելի էր թերեւս ենթադրել, որ գոնե այդ դեպքում կառավարությունը իր ողջ ներուժը հավաքելով կկարողաանար «երկնել» օրենսդրական առումով քիչ թե շատ անթերի մի նախագիծ: Բայց արի ու տես…

Նախագծի ծննդից մինչեւ դրա երկրորդ ընթերցմամբ ընդունմանը մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ:

Հիմա միայն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «ընդունված» օրենքի քվեարկության մասին:

Այս օրենքը սահմանադրական էր, եւ դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 80 ձայն: Ըստ «պաշտոնական» տվյալների, այդ նախագծին կողմ են քվեարկել 82-ը:

Հիմա տեսնենք թե ինչպես է կատարվել քվեարկությունը:

ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել միայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը:

Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում եւ գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:

Նորից, ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստերի դահլիճում ներկա գտնվող պատգամավորներից նախագծին կողմ են քվեարկել 75-ը: Ծրարներով քվեարկել է 7 պատգամավոր՝ 7-ն էլ կողմ: Վերոնշյալ 7-ն էլ քվեարկել են վերեւում հիշատակված օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կոպիտ խախտմամբ: Նրանք իրավունք չունեին այդ կերպ քվեարկելու, ուստի նրանց ձայները չէին կարող հաշվարկվել որպես կողմ ձայներ: Հետեւաբար, նախագծին կողմ է քվեարկել միայն 75 պատգամավոր, ինչը բավարար չէր սահմանադրական օրենքը փոփոխելու համար:

Թե ինչու է այս հանգամանքը վրիպել մեր «զբոսաշրջիկ» նախագահի աչքից, քննությունը ցույց կտա:

Սա միայն «դեսերտ» «զբոսաշրջիկ» նախագահի եւ նրա հետ փոխկապակցված, հարցով շահագրգիռ պաշտոնյանների համար, մաղթելով Ամանորյա անքուն գիշերներ:

Մնացածը հաջորդիվ»: