Ողբերգական դեպք Գեղարքունիքում. բնակարանում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի

Այս թեմայով
- Երևանում 20-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից և հայտնվել հարևանի լվացքի պարանի վրա
- Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. irakanum.am
- Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները բերման են ենթարկվել
- Արմավիրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ է արտանետվել, որի հետևանքով ծխացել է և մասամբ այրվել է տան հատակը և գույքի որոշ մասը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ առաջացած ծխի հետևանքով էլ վերջինս մահացել է։
Փաստի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։