Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. նա արդեն խոստովանել է արարքը

Այս թեմայով
- 40-ամյա տղամարդը հորաքրոջ բնակարանից 650.000 դրամ և 700 դոլար է գողացել. գործն ուղարկվել է դատարան
- Պատշգամբով անցել են հարևան բնակարանի պատշգամբ ու փորձել գողություն անել․ ոստիկանության բացահայտումը
- «Հայէկոնոմբանկ»-ից հափշտակել են մոտ 68 մլն դրամ. այդ մասին իրավապահներին է հայտնել պլաստիկ քարտերի վարչության պետը
- Զոհված զինվորի հուղարկավորության օրը նրանց տունը թալանել են
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, Նոյակերտ գյուղի կենտրոնական փողոցում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկվել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: