Աշոտյանն իր երգի արձագանքների մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով հանրության շրջանում իր երգի արձագանքներին՝ ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ժողովուրդ ջան,
Երկրի քաղաքական լրահոսն այնքան խիտ էր, որ չեմ հասցրել շնորհակալություն հայտնել ԲՈԼՈՐ նրանց, ովքեր հավանեցին, կիսվեցին, մեկնաբանեցին մեր երգը։
Արդեն երկու օր է, ինչ երգը ֆեյսբուքից եւ յութուբից տեղափոխվել է ձեր տներ, մեքենաներ, տաքսիներ, սրճարաններ եւ կորպորատիվներ եւ սկսել ապրել իր առանձին կյանքով։
ՀՀԿ գրասենյակ մեր անունով բերած բազմաթիվ ու բազմատեսակ խմիչքների համար էլ շատ զգացված եմ։
Հարյուրավոր նամակների եւ զանգերի համար նույնպես շնորհակալ եմ։
Մի խոսքիով՝ բաժակներդ բերեք, ընկերներ ջան։
Հ.Գ. Իսկ դե բազում մեմերի եւ հումորների մասին էլ չասեմ։
ՕՐԻՆԱԿ, այս մեկը»։