Անդամահատված ոտքերի սուր ցավերը թույլ չեն տալիս աշխատել ու օրվա հացը վաստակել. քաղաքացին օգնության կարիք ունի (ֆոտո, վիդեո)

Այս թեմայով
- Անվտանգության տասնյակ աշխատակիցներով Աննա Հակոբյանը մեկնում է Ռուսաստան
- Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- Եռաբլուրն էլ պղծեցիր. խայտառակվիր մինչև վերջ, ազգն էլ հետդ խայտառակիր. Սևակ Հակոբյան
- Դավթյան Արթուրը և նրա հանցակիցները կարծում են, որ Ալիևի կոշիկները լիզած իրենց շեֆը՝ Նիկոլը, պետք է Արցախը հանձներ, իսկ օրինակ՝ Միհրան Հակոբյանը պետք է նստի. Միհրան Հակոբյան
2011 թվականին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանի երկու ոտքը անդամահատել են: Նա երեք անգամ վիրահատվել է։ Սխալ վիրահատության ու իր խոսքով, բժիշկների անփութության հետևանքով, Գառնիկը կանգնել է խնդիրների առաջ:
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Գառնիկ Հակոբյանի առողջական ու սոցիալական խնդիրներին: Օրերս դարձյալ նա դիմեց խմբագրություն` տեղեկացնելով, որ ցավերը չեն դադարում և բուժօգնության կարիք ունի:
57 ամյա Գառնիկ Հակոբյանը վստահեցնում է, որ ի վիճակի է աշխատել, սակայն ցավերի սուր նոպա է սկսել իր մոտ, որին չի կարողանում դիմակայել: 2018-ի մարտ ամսին դարձյալ հիվանդանոց են տարել, սակայն մեր զրուցակիցը պնդում է, որ դրանից հետո վիճակն ավելի է վատացել:
«Անկողնային վիճակում եմ, ցավերն ինձ տանջում են: Պրոթեզները հագնում եմ, մ քիչ մնում հիմա էլ մեջքս է սկսում ցավել: Բժիշկներն ասում են ողնաշարդ պետք է բուժես, բայց ոնց անեմ...»,-ասում է Գառնիկ Հակոբյանն ու նկատում, որ դժվարանում է քայլել:
Նա ասում է, որ դիմել է կառավարությանն ու պատկան մարմիններին, սակայն պատասխանել են, թե բյոջեում գումար չունեն:
«Եթե գումար չունեն, էդ ոնցա Փաշինյանն իր աղջկան միլիոնանոց մեքենա նվիրել, իսկ հիվանդի համար գումար չունեն: Գոնե թող բժիշկներին ասեն, որ ինձ բուժեն: Ես էս վիճակով էլի կաշխատեմ, մեքենաս կքշեմ, ու պարապ չեմ մնա»,-ասում է մեր զրուցակիցը:
Նա պատկան մարմինների ուշադրության կարիքն ունի.
«Ուզում եմ բուժվեմ ու իմ կտոր ցամաք հացը սեփական քրտինքով վաստակեմ»,-ասաց նա:
Հարկ է նկատել, որ այս ընթացքում Գեղամ Հակոբյանի խնդրին անդրադարձել են մի քանի լրատվամիջոցներ, անգամ նա իր խնդիրն է ներկայացրել «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի ժամանակ, սակայն ոչ ոք և ոչ մի կերպ չի արձագանքել նրա օգնության կանչին: Ոտքերից զրկված տղամարդը հույս ունի, որ այս անգամ նրա ձայնն անարձագանք չի մնա: Իսկ խնդրանքը միայն մեկն է` բժշկական օգնություն, որպեսզի ցավերը թուլանան և կարողանա աշխատել:
Արմինե Մկրտումյան