Ֆրանսիայում տղան խաչը խրել է պեդոֆիլ հոգևորականի կոկորդն ու սպանել նրան
Ֆրանսիայում 19-ամյա տղան խաչով սպանել է հոգևորականին, ով մեղադրվում է պեդոֆիլիայի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
19-ամյա Ալեքսանդր Բ․-ն խաչը խրել է 91-ամյա հոգևորականի կկորդի մեջ։ Հոգևորականը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, սակայն դրա մասին հայտնել են միայն օրերս։ Տղային ձերբակալել են։
Մասնագետները տղայի մոտ նկատել են հոգեկան խնդիրներ։ Նշվում է, որ մահացած հոգևորականը 4 տղա-երեխաների հետ սեռական կապ է ունեցել։ Ենթադրվում է, որ Ալեքսանդր Բ․-ն նրանցից մեկն է։