Խոշոր ահաբեկչություն՝ Սոմալիում․ պայթյունի հետևանքով կա ավելի քան 90 զոհ
Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահացել է ավելի քան 90 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Զոհերի թվում են 17 ոստիկան, 73 քաղաքացի և 4 արտասահմանցի։ Զոհերի մեջ կան նաև համալսարանի ուսանողներ։ Զոհերի մեջ կան 4 թուրք ինժեներներ, ովքեր կարող են լինել պայթյունի կազմակերպման գլխավոր թիրախները։
Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այս ահաբեկչության պատասխանատվությունը։