Արթուրո Վիդալի համար կպայքարեն «Ինտեր»-ն ու «Յուվենտուս»-ը
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է գնել «Բարսելոնա»-յի կիսապաշտպան Արթուրո Վիդալին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Վիդալին գնելու ամենամեծ շանսերն ունի «Ինտեր»-ը, որը, ըստ իտալական կայքերի, արդեն իսկ համաձայնեցրել է նախնական պայմանագիրը։ Վիդալն ինքն է ցանկանում հեռանալ ակումբից, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ։
Նշվում է, որ այս տրանսֆերը կարող է իրականացվել արդեն իսկ հունվարին։