Ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը (տեսանյութ)
2019 թվականի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ‹‹Մուլտի գրուպ›› կոնցեռնն աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ, որը դրսևորվել է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:
Կոնցեռնը բացել է նոր ձեռնարկություններ, հզորացրել արդեն ունեցած հնարավորությունները և բազմաթիվ ներդրումներ արել տնտեսության մեջ:
Արդյունաբերություն, բամբակագործություն, կերամիկա, տեքստիլ, շինարարություն, փոքր ու միջին բիզնես, ոսկու արտադրություն, զբոսաշրջություն, առևտուր, սպասարկում, ծառայություններ. ահա «Մուլտի գրուպի» գործունեության շրջանակում ընդգրկված ոլորտների ոչ ամբողջական ցանկը, որը կոնցեռնը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև հաջորդ տասնամյակում: