Մահացել է «Լոլիտա» ֆիլմի դերասանուհին
73 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Սյու Լայոնը, ով նկարահանվել է «Լոլիտա» ֆիլմում։
Այս մասին տեղեկանում եքն The New York Times-ից։ Լայոնը ֆիլմում մարմնավորել է հենց Լոլիտային։ Հայտնի է, որ նա մահացել է հիվանդությունից, որով տառապում էր որոշ ժամանակ։
Լոլիտայի կերպարը մարմնավորելու համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում։