Սենսացիոն փաստեր` Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստաթղթերի կեղծման մասին
WikiLeaks կայքը հրապարակել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցների սենսացիոն խոսակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս փաստերը հերքում են պաշտոնական այն փաստաթղթերը, որում նշվում է, որ 2018 թվականին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենքի հարձակում չի եղել։
Նամակներից հետևում է, որ այս դեպքի վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունները կեղծվել են: Նյութերում ասվում է, որ կազմակերպության մասնագետները տեղի բնակիչների մաշկի վրա չեն գտել քլորի հետքեր: WikiLeaks-ն այդ խոսակցությունները տեղադրել է իր կայքում։