Վենետիկում գնահատել են ջրհեղեղի հասցրած վնասները
Վենետիկում գնահատել են այս աշնանը տեղի ունեցած ջրհեղեղի վնասները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ամենամեծ վնասը ստացել է Սուրբ Մարկոսի տաճարը։
Մի քանի ժամվա ընթացքում այն ջրի տակ է անցել։ Ջուրը բարձրացել է ու հասել տաճարի պատուհաններին։ Ծովային աղաջուրը մեծ վնաս է հասցրել մոզայիկային ու աղյուսե պատերին։
Լրագրողները նշում են, որ վերականգման համար հարկավոր է 5,5 միլիոն դոլար։ Վենետիկի բնակիչները բողոքում են ու նշում, որ նավերի մեծ քանակությունն է երբեմն պատճառը, որ ջրի մակարդակը զգալիորեն բարձրանում է։