Նշվել է Ղազախստանում վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 2 վարկած
Ղազախստանում վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման հավանական պատճառներից են տեխնիկական անսարքությունն ու եղանակային վատ պայմանները։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը նշում է, որ այս պահին ստուգվում են ինքնաթիռում եղած խոսակցությունները, անձնակազմի անդամների թվյալները, ինքնաթիռի փաստաթղթերն ու ձայնագրված տեսանյութերը։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ 49-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։