«Հրապարակ». ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարը չի աշխատում
«Հրապարակ» թերեը գրում է.
«Իշխանության և ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 հազար դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։
Սակայն ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարն էլ չի աշխատում։ Մեզ ասացին, որ չի բացառվում՝ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները և կրկին վերադառնա մասնավոր աշխատանքի»,-գրում է թերթը։
Մանրամսները` թերթի այսօրվա համարում: