Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: