Արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է․ Տիգրան Խաչիկյան
Վերջին շրջանի մի շարք աղմկահարույց օրինագծերի, նախաձեռնությունների բովանդակային վերլուծությամբ աներկբա կարելի է փաստել, որ արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։
«Մասնագիտական տեսակետից անթույլատրելի գործիքակազմով, հակագիտական մեթոդաբանությամբ ընտրվում են լուծումներ, նախագծվում օրինագծեր, որոնք «լուրջ հայտ» են ներկայացնում հավակնելու «երբևէ ամենավատի» կոչմանը: Արդյունքում առկա դանդաղկոտության, ոչ ձեռնհասության, «Ես դա կարող եմ»-ի ինքնախաբեության հետևանքով տուժում են կոռուպցիայի դեմ իրական պայքարի առաջմղման, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացը և Վարչապետի նախանշած ռազմավարական այլ առաջնահերթությունները»,- նշել է նա: