Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին և կառուցման ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը շրջել է Գյումրու ավտոմաքսատանը, սպասարկման կենտրոնի տարածքում հետևել մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
Ավտոմաքսատան պատասխանատուները տեղեկացրել են, որ մաքսային ձևակերպումներ իրականացվել են նույնիսկ մինչև ժամը 23.00-ն, ընդ որում, մինչև դեկտեմբերի 23-ն աշխատանքները կազմակերպվել և ընթացել են բնականոն հունով: Վերջին օրերին, սակայն պայմանավորված մեքենաների ներկրման աննախադեպ հոսքով՝ առաջացել են մեծ հերթեր:
Հենց Գյումրիում վարչապետը հանձնարարել է ավտոմաքսատան աշխատանքները կազմակերպել շուրջօրյա:
Վարչապետի հանձնարարությամբ՝ ՊԵկ նախագահի հրամանով որոշում է կայացվել, որ Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա ռեժիմով՝ մինչև դեկտեմբերի 31-ը: