Վերադարձ 37 թիվ չի լինելու. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշում եք, չէ՞, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ, հնարավոր է, անգամ ձերբակալեն:
ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները: Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ:
Հ.Գ. Իսկ դատարաններ շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու համար մեղադրանք չի նախատեսվում:
Հ.Հ.Գ. Վերադարձ 37 թիվ չի լինելու»: