Իսպանիայի լողավազաններից մեկում զբոսաշրջիկներ են խեղդվել
Հայտնի է դարձել օրեր առաջ իսպանական Կոստա-դել-Սոլ հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկի լողավազանում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասնները: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Club La Costa World հյուրանոցում, որի լողավազաններից մեկում խորտակվել էին երկու անչափահաս երեխաներն ու իրենց հայրը:
Ավելի ուշ պարզվել էր, որ նրանք Իսպանիա էին գնացել Մեծ Բրիտանիայից, երեխաների հայրը տեղի եկեղեցիներից մեկում հոգևոր սպասավոր էր: Դժբախտ պատահարի պահին երեխաների մայրը և երրորդ երեխան գտնվել են հյուրանոցի համարում: Այս պահին տեղի ոստինակությունը դժբախտ պատահարի մի քանի տարբերակներ է քննում, որոնցից մեկն էլ այն է, որ երեխաներից փոքրը լողալիս խեղդվելիս է եղել, որից հետո մյուս երեխան ու հայրը փորձել են փրկել վերջինիս: Սակայն նրանք էլ են խորտակվել:
Ականատեսներից մեկը պատմել է, որ հյուրանոցի տարածքում աշխատելիս բղավոցներ է լսել: Քննությունը դեռ շարունակվում է: