Հզոր թայֆուն Ֆիլիպիններում. կա 28 զոհ և 12 անհետ կորած
Ֆիլիպիններում Ուրսուլա թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Ավելի վաղ հայտնվել էր 16 զոհի մասին:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու մարդ վիրավորվել է, 12-ն անհետ կորած են համարվում: 28 զոհերից 20-ը զոհվել են Իլոիլո նահանգում:
Շուրջ 2000 տուն և 55 դպրոց է վնասվել թայֆունի հետևանքով: Ավելի վաղ շուրջ 44 հազար մարդ է տարհանվել:
Հիշեցնենք, որ Ուրսուլա թայֆունը Ֆիլիպինների ափերին էր հասել դեկտեմբերի 24-ին: