Ինչպե՞ս է նշել Սուրբ ծնունդն արքայական ընտանիքը
Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը, ավանդույթի համաձայն, այցելել է Սուրբ Մարիամ Մագթաղենացու անվան եկեղեցի՝ մասնակցելու սուրբծննդյան պատարագին:
Օրեր առաջ տեղի ունեցած պատարագին մասնակցել են նաև արքայազն Վիլյամի երկու երեխաները՝ արքայազն Ջորջը և արքայադուստր Շառլոտան:
Թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ով օրերս էր դուրս գրվել հիվանդանոցից, ներկա չէր սուրբծննդյան պատարագին: Եկեղեցու շրջակայքում տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ տեսնելու արքայական ընտանիքի անդամներին, նաև նվերներ էին բերել փոքրիկ արքայազնի և արքայադստեր համար: