Աննա Հակոբյանը կիսվել է Արմեն Աշոտյանի նոր երգով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքի իր Էջում կիսվել է Արմեն Աշոտյանի հեղինակած երգով, գրելով, որ այն նվիրում է Հայկ Գևորգյանին, Լուսինե Բարսեղյանին և Վահագն Հովակիմյանին, որոնք ժամանակին նրա հետ աշխատել են «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ հիմա պատգամավոր են:
«Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Hayk Gevorgyan-ին, Lusine Barseghyan-ին, Vahagn Hovakimyan-ին եւ բոլոր այն մարդպանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր եւ հենարան էին մեզ համար!»,- գրել է նա։
Նշենք, որ երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արմեն Աշոտյանն է, որը կատարում է հենց նա՝ Էդուարդ Շարմազանովի և Արման Սահակյանի հետ միասին։