Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Հասարակություն

Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են. Նիկոլ Փաշինյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր՝ դեկտեմբերի 26–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետն անդրադարձել է անցնող 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2020 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Կառավարության հարգելի՛ անդամներ, այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել, եթե կարելի է այսպես ասել, ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ արդյոք տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք: Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում:

Այս տարվա առաջին եռամսյակում մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով:

Բայց ի՞նչի համար եմ այս ամենը ասում: Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը:

Հարց՝ իսկ արդյոք կառավարությունն ընդհանրապես որևէ դերակատարում ունի այս ցուցանիշների ստեղծման գործում: Այո՛, բավականին համեստ, բայց կարևոր դերակատարում: Առաջինը՝ ապահովել օրինականությունը երկրում, երկրորդը՝ ապահովել հավասար հնարավորությունները և երրորդը՝ ապահովել պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ:

Ցավոք, չեմ կարող պնդել, որ մենք 100 տոկոսով այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այս առումով որոշակի քայլեր արել ենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին շարժվել առաջ, վստահ, հստակ քայլերով: Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ 2019-ի արդյունքներով ՀՀ-ում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանան ամենախիստ պատժի:

Նախկինում էլ ասել, եմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման: Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Մենք պարծենում ենք, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այդ եկամուտները մենք կատարում ենք և գերակատարում ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Եվ որպես շնորհակալության նշան մենք կայացրեցինք բացառիկ աննախադեպ որոշում՝ զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբեդի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր ձեր առաջ և եկեք խոստովանենք, որ որևէ մեկը հույս չուներ, թե երբևէ այդ պարտքերը կստանա: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ դրամ հին պարտքերից վերադարձրել ենք և ընդհանուր առմամբ այս տարի մենք բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ է և չափազանց հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել այսպիսի տրամադրությամբ, և անկեղծ ասած, ես ինչպես սկզբում ասացի՝ այստեղ եկել եմ բացառապես ձեզ շնորհակալության խոսքեր ասելու համար և նշելու, որ մենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, հույս եմ դնում ձեզ վրա: Մենք հույս ունենք, որ 2020 թվականի այս օրը մեր տրամադրությունը կլինի շատ ավելի բարձր, քան այսօր ունենք, չնայած մեր տրամադրությունը կարելի է ասել աննախադեպին մոտ տրամադրություն է:

Եվ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի այդ տրամադրությունն ապահովելու համար: Ես այսօր չեմ ուզում եմ խոսել խնդիրների մասին, բայց ուզում եմ վստահաբար իմանաք, որ ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ մեր առաջարկած «հարստացեք և հարստացրեք» կարգախոսի իրականացումը ՀՀ-ում լինի իրականանալի: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ի պատասխան գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետև հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք և որում համոզված ենք, հետևյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանի Հանրապետության առաջ, յուրաքանչյուր մարզի առաջ, յուրաքանչյուր համայնքի առաջ, յուրաքանչյուր ընտանիքի առաջ: Եվ ես համոզված եմ, որ 2020 թվականը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը:

Ես ուզում եմ շնորհավորել ձեր ընտանիքների Ամանորը և Սուրբ ծնունդը, ձեր գործընկերների, ընկերների, մերձավորների, և քանի որ այստեղ բազմաթիվ խոշոր գործատուներ են ներկա՝ ուզում եմ շնորհավորել նաև ձեր գործավորների Ամանորը և Սուրբ ծնունդը ու ցանկանալ, որ այս հարաբերություններն ամեն տարվա հետ լինեն ավելի դրական, ավելի արդյունավետ և ավելի դինամիկ: Շնորհակալ եմ»: