«Մեր Նոր Տարվա նվերը ձեզ»․ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արման Սահակյանը երգում են ընկերության համար (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանը հանդես են եկել երգով, որը կոչվում է «Իմ լավ ընկեր»։
«Ընկերության համար:
Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի:
Մեր Նոր Տարվա նվերը ձեզ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը՝ կից տեղադրելով երգի տեսահոլովակը: