Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնում է Խաժակյանը։
«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից եւ վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետեւ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։
Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որը, չի ունեցել դրա իրավունքը և կայացրել է շուրջ 70 ակտ: