ՀՀ քաղաքացիների ուտելու ունակությունը սահմանափակ է․ երկրի վարչապետը կոչ է անում քիչ տոլմա փաթաթել (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն աստիճան է մտահոգում ՀՀ քաղաքացիների սննդակարգը, որ նա կառավարության նiստի ժամանակ իր պարտքը համարեց զգուշացնել, որ շատ ուտելը վատ է առողջության համար։
Նա, տրամաբանական շարունակություն տալով իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը, թե պետք է ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի տասնամյակների գերությունից», կառավարության նիստի ժամանակ կոչ արեց շատ չուտել ու չստիպել հյուրերին ուտել ամանորյա մի քանի օրվա սնունդը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուտելու ունակությունները սահմանափակ են»,- հայտարարեց վարչապետը։
Նա նկատեց նաև, որ իրենք չեն ուզում, որ Հայաստանում տնային տնտեսուհիներն իրենց ժամանակն անցկացնեն տոլմա փաթաթելու վրա, քանի որ տոլման ու մյուս ուտելիքները ուտել թարմ վիճակում։ Չի կարելի մեկ օրում 5 օրվա համար ուտելիք պատրաստեն։
«Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք էնքան, որքան կուտեք, պետք չի ամբողջ 31-ի օրը ուտելիք պատրաստել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում