Ցուցափեղկային նախագահը․ խոսքը ՍԴ անդամներինն է՝ ո՞վ կդառնա բյուջեի հաշվին գոյատևող պառազիտ․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցուցափեղկային նախագահը
Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային «մարմին»:
Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքը արդի պայմաններում կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում իր հրատապ առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին սահմանադրության հետ համապատասխանատվությունը որոշելու համար, նա դարձավ մի նոր՝ պետական ճգնաժամի պատասխանատուն, ավարտուն տեսք տալով իրավական խոռնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտացմանը։
Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։
Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեի հաշվին գոյատևող պառազիտներ, դառնալու են անձեռնսղմելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է»։