Զլատան Իբրահիմովիչը «Միլան»-ում կլինի դեկտեմբերի 30-ին․ Repubblica
Կարծես թե Զլատան Իբրահիմովիչի «Միլան» տեղափոխության ոդիսականը հասնում է հանգուցալուծմանը։ Այս մասին գրում է Repubblica պարբերականը։
Շվեդ ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Միլան»-ի հետ։ Պայմանագրի մանրամասների մասին դեռ չի խոսվում, սակայն նշվում է, որ Զլատանը «Միլան»-ում կլինի արդեն դեկտեմբերի 31-ին։
Դա այն օրն է, երբ թիմը վերադառնում է տոնական արձակուրդներից։