Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) Մոսկվայի գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
FBK-ի աշխատակիցները ինքնակամ չեն բացել դուռը, ուստի ոստիկանությունը ստիպված էր այն կոտրել հատուկ սարքով։ Մտնելով ներս՝ նրանք ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին: Մյուս աշխատակիցներն ազատ են արձակվել:
Խուզարկության ու Նավալնիի ձերբակալության մասին դեռ չկա պաշտոնական բացատրություն։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ հիմնադրամը, որը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, արտերկրից ստացել է 140 հազար ռուբլի: