Արմեն Սարգսյանն այս պահից պետք է պատրաստվի 1997-ի իր հետ կատարված պատմության կրկնությանը. Միհրան Հակոբյան
Հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենքն Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ վերջնականապես կնքելով իր քաղաքական մահկանացուն:
Լինելով ընտանիքապետության կցորդն անձնապես և խորհրդարանական հանրապետության նախագահի ինստիտուտը վերածելով նախամուտքի փալասի՝ Արմեն Սարգսյանն այս պահից պետք է պատրաստվի 1997-ի իր հետ կատարված պատմության կրկնությանը: Բայց այս անգամ ամեն ինչ հրապարակային է լինելու՝ ավանակի վրա թարս նստած»: