Մոսկվայում կորպորատիվի ժամանակ աղջիկն իրեն ցած է նետել պատուհանից (տեսանյութ)
Մոսկովյան կազմակերպություններից մեկի 23-ամյա աշխատակցուհու համար ամանորյա կորպորատիվը ողբերգական ավարտ է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Աղջիկն իր կոլեգայի հետ կորպորատիվի է մասնակցելիս եղել սրճարաններից մեկում։ Այնուհետև նա ամբողջ ընթացքում օգտագործել է ալկոհոլային խմիչք և երեկույթի տեղում մնացել մենակ նստած։
Երբ իր կոլեգաները սկսել են երգել երգ սիրո մասին, աղջիկը տեղից վեր է կացել ու իրեն ցած նետել պատուհանից։ Բարեբախտաբար, աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Գլխի վնասվածքով նրան տեղափոխել են հիվանդանոց։