Նոր մանրամասներ՝ Մարիո Մանջուկիչի քաթարյան տրանսֆերից
Հայտնի է դարձել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի և «Ալ-Դուխայլեմ» ակումբի միջև կնքված պայմանագրից մանրամասներ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ 33-ամյա հարձակվողը քաթարյան ակումբում 1,5 տարվա համար կվաստակի 12 միլիոն եվրո։ Օրեր առաջ Մանջուկիչը պայմանագիր կնքեց քաթարյան ակումբի հետ, որտեղ տեղափոխվեց «Յուվենտուս»-ից։
Այս տրանսֆերից թուրինյան ակումբը կվաստակի 5,5 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Մանջուկիչը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել թուրինյան ակումբի կազմում։